
Դեդ Հասանի սպանության հետաքննմամբ սկսել են զբաղվել հատուկ ծառայությունները

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հատուկ ծառայությունների աշխատակիցները միացել են «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) սպանության բացահայտման աշխատանքներին: Այս մասին հայտարարել է Մոսկվայի իրավապահ մարմիններում եղած աղբյուրը:
Վերջինիս խոսքերով՝ ներկայումս մշակվում է Ուսոյանի սպանության հարցում հնարավոր կասկածյալների շրջանակ և որ այդ սպանության բացահայտման մեջ ներգրավվել են նաև Անվտանգության Դաշնային ծառայության աշխատակիցները: Նա հավելել է, որ դիտարկվել են Դեդ Հասանի սպանության տարբեր վարկածներ, որոնցից առաջնայինը համարվում է նրա քրեական գործունեությունը:
Հիշեցնենք, որ Դեդ Հասանի կլանը ներկայացնող «օրենքով գողերը» իրենց հետաքննությունն են անցկացրել հունվարի 16-ին Մոսկվայում իրականացված Դեդ Հասանի սպանության կապակցությամբ և եկել են այն եզրակացության, որ սպանության պատվիրատուն «օրենքով գող» Ռովշան Ջանիևն (Ռովշան Լենքորանսկի) է: Վերջինիս վերացման համար «գողական օբշչակից» հատկացվելու է 5 միլիոն դոլար: