Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ձերբակալվածները երկուսն են

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով` Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ձերբակալվել է երկու մարդ։

«Ազատություն» ռադիոկայանի լավատեղյակ նույն աղբյուրի վկայությամբ` ձերբակալվածները հայազգի են։

Հիշեցնենք, որ Պ. Հայրիկյանի նկատմամբ հարձակումը տեղի է ունեցել անցած հինգշաբթի օրը` ուշ երեկոյան։ Նախագահի թեկնածու ուղղությամբ արձակվել էր երկու կրակոց, նա աջ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել։

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուն անցած շաբաթավերջին ենթադրել էր, որ իր վրա կրակողը հայ չէր։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728