Եվրոպայի Խորհրդի համազեկուցողները մտահոգիչ են անվանել Ադրբեջանի վերջին զարգացումները

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի գծով Եվրոպայի Խորհրդի Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Պեդրո Ագրամունըն ու Ջոզեֆ Գրեշն իրենց խոր մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի ներկայիս բացասական զարգացումների կապակցությամբ՝ ներառյալ խաղաղ ցուցարարներին ձերբակալելն ու դատապարտելը և ընդդիմադիր առաջնորդների ձերբակալումը.

«Ադրբեջանից ստացվում են բավական մտահոգիչ հաղորդագրություններ դատական անարդար գործընթացների ու ձերբակալվածների հանդեպ վատ վերաբերմունքի (կտտանքների) մասին: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում վերանայել ձերբակալված և կալանավորված ցուցարարների գործերը՝ մարդու իրավունքների չափորոշիչներին համապատասխան:

Ընդդիմադիր առաջնորդներ Իլգար Մամեդովի ու Թոֆիկ Յաղուբլուի ձերբակալումը լուրջ կասկածի տեղիք է տալիս՝ կապված դրանց օրինական լինելու հետ: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում օգտագործել բոլոր օրինական միջոցները՝ այդ ընդդիմադիր քաղաքական գործիչներին ազատելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս