
ՍԴՀԿ-ն չի միանալու ՀԱԿ-ին

«Ճիշտն ասած, ես այդ զարգացմանը ես չէի սպասում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԴՀԿ վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք ինքը սպասում էր, որ ՀԱԿ-ը կարող է վերածվել կուսակցության։
Ըստ Եղիազարյանի՝ այստեղ մի նրբություն կա. իրենք ներկայացնում են մայր կուսակցություն՝ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և ոչ մի այլ կուսակցության հետ ձուլվել չեն կարող. «Մենք սոցիալ-դեմոկրատներ ենք և ՀԱԿ-ում համախմբվել ենք մեկ ընդհանուր նպատակի համար՝ քանդել օլիգարխիկ ռեժիմը, սակայն ցավոք չստացվեց»։
Նա նշեց, որ ՀԱԿ-ին միանալու հետ կապված սպառիչ պատասխան կտա հաջորդ շաբաթ՝ ՍԴՀԿ ընդլայնված նիստից հետո։
«Բայց իմ կարծիքով, մենք չենք միանալու և ընդդիմադիր երկրորդ բևեռը պետքէ ստեղծենք»,- ասաց Գ. Եղիազարյանը՝ավելացնելով, որ առանց Լևոն Տեր-Պետրոսյանի շատ դժվար է լինելու։