Ռուսաստանը մտադիր չէ վերսկսել Գաբալայի ՌՏԿ-ի վերաբերյալ բանակցությունները. Լուկաշևիչ
Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը մտադիր չէ վերսկսել Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վարձակալության համաձայնագրի երկարաձգման մասին բանակցությունները: Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Վերջինիս խոսքերով՝ ներկայումս երկու երկրների Պաշտպանության նախարարությունները բանակցում են Գաբալայի ՌՏԿ-ից ռուսական ունեցվածքի դուրս բերման մանրամասների շուրջ:
Ադրբեջանական լրատվամիջոցի պնդմամբ՝ Լուկաշևիչը երեկվա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Ստեփանակերտի օդանավակայանի բացման խնդրին՝ ընդգծելով, որ Ռուսաստանը կիսում է այդ հարցում համանախագահների մոտեցումը: