Բարաք Օբաման մերժել է սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու առաջարկը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մերժել է իր մերձակա խորհրդատուներին՝ սիրիական ընդդիմության ջոկատներին զենք մատակարարելու հարցում:
Այս մասին հայտնի է դարձել երեկ, երբ ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված լսումներում ելույթներ են ունեցել Պենտագոնի ղեկավար Լեոն Փանեթան և ԱՄՆ զինված ուժերի շտաբների միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարտին Դեմփսին: Դեռ նախորդ տարի նրանք հավանության էին արժանացրել այն ժամանակվա պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) Դևիդ Պետրեուսի պլանը՝ կապված սիրիացի ապստամբներին սպառազինելու հետ:
Եվ այնուամենայնիվ, Սպիտակ տունը մերժել է այդ գաղափարը՝ որոշելով հավատարիմ մնալ սիրիական հակամարտության սահմանափակ միջամտություն ցուցաբերելու ռազմավարությանը: