Բաժիններ՝

Վրաստանում ոչնչացվել է Թուրքիայից բերված 25 տոննա վարակված կարտոֆիլ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի հրաձգարանում ոչնչացվել է քաղցկեղածին հիվանդությամբ վարակված 25 տոննա կարտոֆիլ: Վերջինս օրեր առաջ բերվել է Թուրքիայից:

Վրաց-թուրքական սահմանին կատարված լաբորատոր հետազոտությունից հետո պարզվել էր, որ կարտոֆիլը վարակված է սնկային վնասակար հիվանդությամբ: Բեռն անմիջապես կնքել էին և ուղարկել ոչնչացման:

Կարտոֆիլը ներկրած Ավտո Զարդիաշվիլին հայտաարել է, որ բազում տարիներ կարտոֆիլ է ներկրում Թուրքիայից, սակայն երբեք չի բախվել նման խնդրի հետ: Նա համաձայնվել է վարակված կարտոֆիլի ոչնչացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728