Բաժիններ՝

ԱՄՆ-ը ՌԴ-ին առաջարկել է Ասադի վարչակարգի տապալման դեպքում համատեղ վերահսկել Սիրիայի քիմիական զինանոցը

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը Ռուսաստանին առաջարկել է համատեղ ապահովել Սիրիայի քիմիական զենքի զինանոցի պահպանումը՝ ներկայիս նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալման դեպքում:

Թերթի տվյալներով՝ այս նախաձեռնության հեղինակն ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն է, ով փետրվարի 2-ին Մյունխենում անվտանգության քաղաքականության հարցերով կոնֆերանսի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և համապատասխան առաջարկ է արել:

Այդ առաջարկը միտված է նաև նրան, որ Ռուսաստանը վստահություն կունենա Սիրիայի ներկայիս իշխանությունների տապալման դեպքում այդ երկրում անվտանգության ու կայունության ապահովման հարցում դերակատարություն ունենալում: Բացի այդ, ԱՄՆ-ը և Ռուսաստանը դրանով իսկ թույլ չեն տա, որ այդ զենքը հայտնվի ծայրահեղական խմբավորումների ձեռքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս