Բաժիններ՝

Թուրքիայում խստացվել է ահաբեկիչներին ֆինանսավորելու համար սահմանված պատժաչափը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանը երեկ ընդունել է երկրում գործող ահաբեկչական կազմակերպություններին ֆինանսավորող անձանց քրեորեն պատժելու մասին օրինագիծը:

Վերջինիս համաձայն՝ ահաբեկչական կազմակերպություններին կամ ահաբեկիչներին ֆինանսավորող անձինք կարող են պատժվել 5-10 տարի ազատազրկմամբ:

Եթե ահաբեկչությանը ֆինանսավորում է օտար երկրի քաղաքացին կամ միջազգային կառույցը, ապա նրանց նկատմամբ հետաքննություն անցկացնելն ու դատական գործընթաց սկսելը պետք է իրականացվի Արդարադատության նախարարության թույլտվությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս