Բաժիններ՝

Դեղերը թանկացել են. մամուլ

«Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ է ստացել ՀՀ քաղաքացիներից, որ առաջնային անհրաժեշտության և ամենամեծ պահանջարկ ունեցող սրտանոթային մի քանի դեղեր թանկացել են։ Ահազանգի հետքերով շրջեցինք Երևանի մի քանի դեղատներում և պարզեցիևք, որ «Պրեստարիում» դեղամիջոցը 3900 դրամից դարձել է 4500, «Պրես տանսի» մեծածախ գինը 6250-ից դարձել 7300: Թանկացել են Նաև «Սանո– ֆի-Ավենտիս» ֆիրմայի դեղերը։ Օրինակ՝ շատ օգտագործվող «էսենցիալե ֆոր-տեն» 2400-ից դարձել է 2700 դրամ»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«Դեղերի և բժշկագիտական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Ալբերտ Սահակյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց. «Պետք է հավատալ քաղաքացիների ահազանգին, որովհետև 581 անուն դեղի շրջանակներում ուսումնասիրություններ ենք արել և արձանագրել, որ գրեթե նույն պատկերն է ցույց տալիս։

Մենք համապատասխան հաղորդագրություն կտարածենք այս մասին, և դուք կտեսնեք, որ դեղերի մի մասի գները նվազել են, իսկ մի մասն էլ բարձրացել է։ Այո՛, 10-ից 20 տոկոս թանկացում կա։ Բայց մենք դրան զուգահեռ ուսումնասիրել ենք նաև արտադրողների գները և պարզել, որ եվրոպական արտադրողը նույնպես բարձրացրել է»: Սահակյանի խոսքով՝ թանկացման պատճառը պայմանավորված է եվրոյի կուրսի աճով. «Մեր դիտարկումները դա են ցույց տվել»:

Իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո խոսնակ Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց. «Եթե հանձնաժողովը թեժ գծով ահազանգ ստանա կամ դիմում-բողոք, ապա անմիջապես ընթացք կտանք և համապատասխան ուսումնասիրություններ կանցկացնենք»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս