Բաժիններ՝

Աշխարհի ամենավտանգավոր բնակավայրը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հոնդուրասում գտնվող Սան Պեդրո Սուլա քաղաքը համարվում է ներկայիս ամենավտանգավոր բնակավայրն աշխարհում:

Այստեղ յուրաքանչյուր 100.000 մարդուն բաժին է ընկնում 169 սպանություն: Այս մասին նշված է մեքսիկական «Քաղաքացիական խորհուրդ՝ հանուն հասարակական անվտանգության ու արդարադատության» հասարակական կազմակերպության պատրաստած զեկույցում:

Վտանգավոր քաղաքների թվում երկրորդ տեղում մեքսիկական Ակապուլկո հանգստավայրն է: Այս քաղաքով է անցնում Կենտրոնական Ամերիկայից դեպի ԱՄՆ թմրանյութերի փոխադրման ճանապարհը: Այստեղ տարվա ընթացքում յուրաքանչյուր 100.000 մարդուն բաժին է ընկնում 128 սպանություն:

Երրորդ տեղում Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասն է, ապա գալիս են Հոնդուրասի կենտրոնական (մայրաքաղաքային) օկրուգը և մեքսիկական Տորեոնը: Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ յուրաքանչյուր կոնկրետ քաղաքում իրավիճակը մեծապես կախված է կենտրոնական ու տեղական իշխանությունների ջանքերից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս