
«Զոնայի բառապաշարը պահպանվել է Հայրիկյանի մոտ». մամուլ

«Հայրիկյանի կենսագրության մեջ կա զոնայում գտնվելը, և զոնայի բառապաշարը պահպանվել է»,– Aravot.am-h հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ արձագանքելով իր հարցումների վերաբերյալ Հայրիկյանի ասածներին», գրում է «Առավոտ» օրաթերթը և շարունակում.
«Հիշեցնենք, սոցիոլոգի գնահատականները, թե Հայրիկյանը սեքսուալ թեկնածու չէ. զայրացրել էր Հայրիկյանին ու սպաոնացել էր՝ գլուխդ կպոկեմ:
Մենք գնահատում ենք թեկնածուների բոլոր կողմերը, և այդ կողմերից մեկը՝ հրապուրիչ լինելու առումով, բոլոր թեկնածուների մեջ ամենացածր տոկոսները հավաքել է Հայրիկյանը։ Նա՝ դասական քաղաքական գործչի հոգնած ձայնով, իր մորուքով, թափած մազերով, հանգիստ պապիկի կերպարով չի կարող ոգեշնչել այն զանգվածին, որը գալիս է ընտրության և փոփոխությունների եռանդ է զգում։ Իրեն պետք է այդ եռանդը կուտակել։ Նրա սեքսուալ ճակատագիրը թող նրա անձնական կյանքին»»: