«ՀԺԿ-ն մնալու է որպես կուսակցություն». Ստեփան Դեմիրճյան

Քիչ առաջ 168.am-ը ՀԺԿ կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ դիրքորոշում ունի այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն  Տեր-Պետրոսյանի՝ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ)՝ կուսակցություն դառնալու  կապակցությամբ: «Ըստ էության, ես մի քանի օր առաջ եմ այդ հարցին անդրադարձել և նշել,  որ ՀԺԿ-ի օրակարգում նման հարց չկա: ՀԺԿ-ն մնալու է՝ որպես կուսակցություն»,- ասաց Ս. Դեմիրճյանը: Իսկ հարցին, թե ո՞ւմ էր ուղղված Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը, ՀԺԿ կուսակցության նախագահը պատասխանեց. «Թե ովքե՞ր են քննարկում այդ հարցը, ո՞ր կուսակցությունները, դա արդեն պետք է ճշտեք մյուս կուսակցություններից: Ես հստակ ներկայացրեցի ՀԺԿ-ի տեսակետը»:

Տեսանյութեր

Լրահոս