Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ ուղիղ երկխոսելուց

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հրաժարվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ վարելուց: Խամենեին իր այդ որոշումը պատճառաբանել է նրանով, որ այդպիսի բանակցությունները ոչինչ չեն որոշի.

«Դուք (ամերիկացիներդ) ցանկանում եք բանակցություններ վարել՝ Իրանի դեմ ուղղելով ձեր զենքը: Իրանի ժողովրդին չես վախեցնի այդպիսի գործողություններով: Ոմանք ուրախանում են բանակցելու մասին առաջարկի համար, սակայն բանակցությունները ոչինչ չեն լուծի»:

Նախորդ շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Մյունխենում տեղի ունեցած անվտանգության կոնֆերանսում հայտարարել է, որ Վաշինգտոնը չի հրաժարվում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ այդ երկրի հետ ուղիղ բանակցություններից, սակայն ցանկանում է, որ հանդիպումն ունենա կոնկրետ օրակարգ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728