
Արխիվներից կորել է ԽՍՀՄ-ի գոյությանը վերջ դրած փաստաթուղթը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի արխիվներից անհետացել է ԱՊՀ-ի ստեղծման մասին համաձայնագիրը: Այդ փաստաթուղթը վերջ դրեց ԽՍՀՄ-ի գոյությանը:
Փաստաթղթի անհետացումը նկատել է Բելառուսի նախկին առաջնորդ Ստանիսլավ Շուշկևիչը, ով հուշեր է գրում, ինչի համար էլ այդ փաստաթղթի հարցով դիմել է արխիվ: Մինսկում գտնվող ԱՊՀ գործադիր քարտուղարությունում ընդգծել են, որ իրենց մոտ պահվում է միայն 1991 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված Բելովեժսկյան համաձայնագրի պատճենը:
Արխիվի գործադիր կոմիտեի ղեկավար Վասիլի Աստրեյկոն անկարող է եղել պատասխանել, թե որտեղ կարող է գտնվել այդ համաձայնագրի բնօրինակը: Շուշկևիչը հայտարարել է, որ վերջին անգամ այդ փաստաթուղթը տեսել է 1991 թվականին՝ համաձայնագրի ստորագրման օրը: