«Էլ ի՞նչ ընտրություն, իրանք ընտրել են, վերջացրել են, ամեն ինչն էլ արել են, ժողովրդին պարացնում են»,- ասում են երևանցիները (տեսանյութ)

168.am-ը հարցումներ է անցկացրել Երևանի մեծահասակ բնակչության շրջանում: Թղթակիցը նրանցից հետաքրքրվել է` հետևո՞ւմ են արդյոք ՀՀ նախագահի թեկնածուների քարոզարշավին, ծանո՞թ են նրանց ծրագրերին, մասնակցելո՞ւ են ընտրություններին, թե՞ ոչ:  Մոտ 10 մեծահասակ բնակիչներ հրաժարվել են պատասխանել հարցերին. նրանք կա՛մ ցանկություն չունեին առհասարակ խոսելու նախագահական ընտրությունների մասին, կա՛մ էլ զգուշանում էին ու նախընտրում չխոսել այդ թեմայից: «Գործ չունեմ, մի թարս բան ասեմ…»,- ասել է բնակիչներից մեկը:

Բնակիչների մի մասն, այնուամենայնիվ, նշում էր, որ հետևում է նախագահական ընտրություններին, կարդում են նրանց նախընտրական ծրագրերը:  Քաղաքացիների մի մասն էլ ասում էր, որ իրենց առհասարակ հետաքրքիր չեն նախագահական ընտրությունները, քանի որ դրանց ելքը վաղուց կանխորոշված է: «Էլ ի՞նչ ընտրություն, իրանք ընտրել են, վերջացրել են, ամեն ինչն էլ արել են, ժողովրդին պարացնում են»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը:

Բնակիչներից մեկն էլ հետաքրքրվում էր` որտե՞ղ է գտնվում նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբը. ցանկանում էր ծանոթանալ նրա ծրագրին:

Տեսանյութեր

Լրահոս