Բաժիններ՝

«The Beautified Project»-ն առայժմ չի բացահայտում իր հյուրին

«The Beautified Project» ռոք խումբը  մարտի 21-ին հայ  հանդիսատեսին կներկայանա նոր համերգային ծրագրով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «The Beautified Project» ռոք խմբի վոկալիստ և կիթառահար Անդրե Սիմոնյանը: «Համերգը հատուկ խորագիր չունի: Քանի որ 6 ամիս Հայաստանում չէինք եղել և համերգներ չէինք ունեցել, որոշեցինք չսպասեցնել «Beautified»-ի երկրպագուներին և հանդես գալ մենահամերգով: Համերգի ընթացքում, բեմի վրա կլինեն նաև տարբեր հյուրեր: Հյուրերից մեկը շատ հետաքրքիր և անսպասելի  կլինի հանդիսատեսի համար: Ես հենց մեր հյուրին խոստացել եմ, որ անունը չեմ հրապարակելու: Համերգի ընթացքում կներկայացնենք մի քանի նոր երգ, որոնք նաև տեղ են գտնելու մեր 3-րդ ձայնասկավառակում: Այն այժմ գտնվում է ձայնագրման փուլում և թողարկվելու է ամերիկյան շուկայում՝ 2013թ նոյեմբերին: Նաև ավելացնեմ, որ մեր 3-րդ ձայնասկավառակը Հայաստանում առաջին ռոք ձայնասկավառակն է, որ թողարկվելու է ամերիկյան շուկայում՝ St. Mongoose Entertaimnent-ի միջոցով»,- ասաց Ա. Սիմոնյանը: Վերջինիս խոսքով, հանդիսատեսը շուտով հնարավորություն կունենա եթերում տեսնելու խմբի  «Its a Little Late» երգի տեսահոլովակը: Նշենք, որ երգն արդեն հասցրել է հայ հասարակության կողմից սիրվել: «Ասեմ, որ տեսահոլովակը մենք նկարահանելու ենք մեր երկրպագուների պահանջով: Երգն առանց տեսահոլովակի YouTube-ում ունեցավ 43000-ից ավելի դիտում և շահեց  Radio Van ռադիոալիքի մրցանակը՝ որպես շատ պահանջված երգ:  Սրանք են այն պատճառները, որ որոշեցինք երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել»,-168.am-ի հետ զրույցում ասաց «The Beautified Project»  ռոք խմբի վոկալիստ և կիթառահար Անդրե Սիմոնյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս