
Իտալացիները վերականգնում են Պոմպեյը

Ռուսական Rosblat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իտալացիները ձեռնամուխ են եղել Պոմպեյ քաղաքի մասշտաբային վերականգնմանը: Քաղաքն ամբողջովին ավերվել է մոտ 2000 տարի առաջ (79 թվականին)՝ Վեզուվի հրաբխի ժայթքման հետևանքով:
Նախատեսվում է ավերակների վերականգնման ու ամրագրման աշխատանքներ իրականացնել 66 հեկտար տարածքի վրա: Ներկա փուլում բացվել են վերականգնողական երկու հարթակներ: Ծրագրի իրագործմանը հատկացվել է 105 միլիեն եվրո, որից 42 միլիոնը հատկացրել է Բրյուսելը:
Աշխատանքներն իրականացվելու են 5 փուլով: 2010 թվականին Պեմպեյում փլվել էր այսպես կոչված «Գլադիատորների տունը»՝ հին քաղաքի ամենագլխավոր հուշարձաններից մեկը, ինչը Իտալիայի մշակույթի նախարարի հրաժարականի պատճառ էր հանդիսացել: