
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ՝ կապված վերջինիս միջուկային ծրագրի հետ: Նշվում է, որ նոր սահմանափակումներն ուղղված են նավթի վաճառքից ստացվող գումարների կրճատմանը. բարդացվել է դրանց նկատմամբ Իրանի մուտք ունենալը:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ նոր միջոցները կրճատում են այն երկրների ցանկը, որոնք, չխախտելով ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցային ռեժիմը, կարող են նավթ գնել Իրանից: Հարվածի տակ է հայտնել նաև Իրանի պետական հեռուստաընկերությունը՝ IRIB-ը: ԱՄՆ իշխանությունների տվյալներով՝ IRIB-ը զբաղված է գրաքննությամբ և ճնշման տակ քաղբանտարկյալների տված խոստովանությունների հեռարձակմամբ: