
Սիրիայի կառավարական զորքերը մասշտաբային գործողություն են ձեռնարկել Դամասկոսի արվարձաններում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական զորքերը Դամասկոսի արվարձաններում մասշտաբային գործողություն են ձեռնարկել ընդդիմության ջոկատների դեմ:
Սիրիական ավիացիան զանգվածային հարվածներ է հասցրել օդից: Բանակի ու ապստամբների միջև կատաղի մարտեր են ծավալվել մայրաքաղաքի Կադամ, Ջոբար և Կաբուն թաղամասերում, որոնք համարվում են ընդդիմության հենակետ: Մեգապոլիսից բոլոր ելքերն շրջափակված են:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ եթե կասեցվի Թուրքիայից զենքի ու զինյալների ներհոսքը Սիրիա, ապա երկրում զինված բախումները կավարտվեն երկու շաբաթվա ընթացքում: