
Թուրքիան ռուսական «Գազպրոմին» թույլ չի տվել ծավալվել իր ներքին շուկայում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պետական խողովակաշարային օպերատոր BOTAŞ-ը մերժել է Bosphorus Gaz-ին՝ Ղազախստանից տարեկան 750 միլիոն խորանարդ մետր գազ ներկրելու համար: Այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկ ոլորտում գործակալության ունեցած աղբյուրները:
Վերջիններիս հաղորդմամբ՝ BOTAŞ-ն իր այդ մերժումը պայմանավորել է իր էներգետիկ քաղաքականությամբ: Առանց BOTAŞ-ի համաձայնության՝ «Գազպրոմի դուստրը» չի կարող ներկրման լիցենզիա ստանալ Թուրքիայի էներգետիկ շուկան կանոնակարգող խորհրդից (EMRA):
Bosphorus Gaz-ին հայտնել են, որ խոսքը գնում է նոր համաձայնագրի մասին, և որ տվյալ 750 միլիոն խորանարդ մետրը չի մտնում Ռուսաստանից 1.75 միլիարդ խորանարդ մետր գազ ներկրելու վերաբերյալ «Գազպրոմի» հետ կնքած պայմանագրի մեջ: