
Իբրահիմովիչն ու Մեսսին խաղադաշտից հեռացան առանց գոլերի. Շվեդիա – Արգենտինա՝ 2։3 (տեսանյութ)

Այսօր Շվեդիայի և Արգենտինայի հավաքկաններն ընկերական հանդիպում են անցկացրել շվեդական Սոլնայի «Ֆրենդզ Արենայում»։
Գոլառատ այս խաղում հյուրերը հաղթել են 2։3 հաշվով։ Բոլորը սպասում էին մեր ժամանակների երկու մեծագույն հարձակվողների՝ Զլատան Իբրահիմովիչի և Լիոնել Մեսսիի դիմակայությանը։ Սակայն երկու ֆուտբոլիստներն էլ այսօր խաղադաշտից հեռացան «ձեռնունայն»։
Շվեդիա – Արգենտինա 2։3
0։1՝ Լուստիգ (3ր., ինքնագոլ), 1։1՝ Օլսոն (17ր.), 1։2՝ Ագուերո (19ր.), 1։3՝ Իգուաին (23ր.), 2։3՝ Էլմ (90ր.)
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը