Բաժիններ՝

10 աստղեր, ովքեր սեփական կղզի ունեն (լուսանկարներ)

Աշխարհում հայտնի բազմաթիվ աստղեր տարբեր ժամանակներում մասնավոր կղզիներ են ձեռք բերել:

1. 2005-ին դերասան Լեոնարդո դի Կապրիոն Բելիզում կղզի գնեց: Տարածքի համար դերասանը 1,75 մլն դոլար է վճարել: Լեոնարդո դի Կապրիոն նախագծում է այն առողջարանային գոտու վերածել:

1

 

Կարդացեք նաև

 

 

 

 

 

 

 

 

2. Աճպարար Դեյվիդ Կոպերֆիլդը Բահամյան կղզիներում շուրջ 4 մասնավոր տարածք ունի: Աճպարարն այդ տարածքներից ամենաշատը սիրում է Musha Cay անունը ստացած կղզին: Ցանկացողները կարող են վարձակալել այն` մեկ շաբաթվա համար վճարելով 325 հազար դոլար:

2

3. Աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Սելին Դիոնը, շատ է սիրում ժամանակ անցկացնել տրոպիկական վայրերում: Այդ իսկ պատճառով ֆրանսիացի երգչուհին Քվեբեկում կղզի է ձեռք բերել: Տարածքը պատված է ցանկապատով, ինչի պատճառով պապարացիներին մինչ այժմ չի հաջողվել լուսանկարել կղզին:

3

4. Դերասան Նիկոլաս Քեյջը տարբեր ժամանակներում անշարժ գույք է ձեռք բերել աշխարհի ամենատարբեր վայրերում: 2006-ին Քեյջը Բահամյան կղզիներում 3 մլն դոլարի դիմաց կղզի գնեց:

4

5. «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նկարահանման ընթացքում ֆիլմի գլխավոր դերակատար Ջոնի Դեպը հասկացավ, որ սեփական կղզի ունենալու ցանկություն ունի: 2004-ին վերջինս 3,6 մլն դոլարի դիմաց իրականացրեց իր ցանկությունը:

5

6. Ավտոարշավորդ Միխայել Շումախերը ստիպված չեղավ գումար ծախսել կղզի ձեռք բերելու համար: Երբ նա հայտարարեց սպորտից հեռանալու մասին, Դուբայի շեյխ Մուհամադ բեն Ռաշիդ ալ-Մակտումը ավտոարշավորդին 7 մլն դոլար արժողությամբ կղզի նվիրեց:

6

7. Երգիչ Ռիկի Մարտինն անշարժ գույք ունի ոչ միայն Նյու Յորքում ու Պուերտո Ռիկոյում, այլև Բրազիլիայում: Այստեղ գտնվող կղզին նա գնել է 8 մլն դոլարով:

7

8. Ռեժիսոր Մել Գիբսոնը 2005-ին 9 մլն դոլարով Ֆիջի կղզում տարածք գնեց: Կղզու տարածքում գործում են մի քանի ֆերմաներ:

8

9. Դերասան, երգիչ Էդի Մերֆին 2007-ին իրեն 15 մլն դոլար արժողությամբ կղզի նվիրեց: Էդի Մերֆիի գնած տարածքը գտնվում է Բահամյան կղզիներում:

9

10. Հայտնի անձի կողմից երբևէ գնված ամենաթանկ կղզին պատկանում է Շակիրային: Կոլումբիացի երգչուհին այն գնել է 16 մլն դոլարով:

10

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս