
Քիմ Քարդաշյանի հղիությունը վտանգի տակ է

Հայազգի մոդել Քիմ Քարդաշյանը կարող է կորցնել երեխային: Ինչպես գրում է dni.ru կայքը, երեխայի կորստի պատճառ կարող է դառնալ սթրեսը. մոդելն ապրումներ ունի ամուսնու՝ Քրիս Հեմֆրիսի հետ ամուսնալուծության պրոցեսի հետևանքով:
Կայքը գրում է, որ Քիմն աշխատում է ամեն կերպ թաքցնել առողջության հետ կապված խնդիրները, սակայն մասնագետները մոդելին մի քանի անգամ զգուշացրել են, որ կարող է կորցնել երեխային:
Բժիշկները նշում են, որ երեխային կորցնելու վտանգը մեծ է հատկապես հղիության առաջին երեք ամիսներին: Այդ իսկ պատճառով նրան խորհուրդ են տալիս առողջ ապրելակերպ վարել ու հնարավորինս զերծ մնալ սթրեսներից: