
Twitter-ն աշխատում է անվտանգության համակարգն ուժեղացնելու վրա

Ինչպես ավելի վաղ գրել էր 168.am-ը՝ հաքերները վերջերս հարձակվել են Twitter միկրոբլոգի վրա : Twitter-ի ներկայացուցիչները ենթադրում էին, որ հաքերների հարձակումից կարող են տուժած լինել շուրջ 250 հազ. օգտատերերի էջեր: Այս մասին հայտնում են Twitter-ի ներկայացուցիչների հայտարարության մեջ: Հաքերների հարձակումը կասեցնելու համար Twitter-ի աշխատակազմն արգելափակել է մուտքն անձնական էջեր՝ օգտատերերին տրամադրելով նոր ծածկագրեր:
Ներկայում արդեն Twitter-ում մտածում են անվտանգության համակարգի ուժեղացման մասին, որպեսզի օգտատերերն առավել ապահովագրված լինեն հետագա հաքերային հարձակումներից:
Twitter-ի կորպորատիվ ինտերնետային կայքում հայտնվել են թափուր հաստիքներ՝ ինժեներների, որոնք փորձ ունեն անձի նույնականացման բնագավառում, ինչպես նաև մասնագետների, որոնք կարող են ճանաչել համակարգի խախտված գործունեությունը. գրում է «The Guardian»-ը: