Բաժիններ՝

Ամերիկյան մամուլը բացահայտել է Սաուդյան Արաբիայում ԿՀՎ-ի անօդաչու թռչող սարքերի գաղտնի բազան

Ամերիկյան երկու խոշորագույն թերթեր The New York Times-ը և The Washington Post-ը գրել են, որ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) Սաուդյան Արաբիայի հեռավոր շրջաններից մեկում կառուցել և ակտիվորեն օգտագործում է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) բազա:

Ամերիկյան թերթերի տվյալներով՝ ԿՀՎ-ն այդ բազան օգտագործում է նվազագույնը 2 տարի: Մասնավորապես, հենց այդտեղից են թռչում ամերիկյան հարվածային ԱԹՍ-երը, որոնք Սաուդյան Արաբիայի հարևան Եմենում կանոնավորապես ոչնչացնում են ահաբեկիչներին ու զինյալներին:

Ամերիկյան Associated Press գործակալությունը դեռևս 2011 թվականին հայտնել էր, որ Մերձավոր Արևելքում ավարտվում է ԱԹՍ-երի բազայի կառուցումը, սակայն ամերիկյան իշխանությունների խնդրանքով չէր հայտնել այդ բազայի գտնվելու վայրը: Մյուս ԶԼՄ-ները նույն պատճառով զերծ էին մնացել տվյալ թեմայով հրապարակումներից:

Այժմ այս տեղեկատվության հայտնվելն ԱՄՆ-ում դարձել է վեճերի պատճառ, թե որքանով է օրինական ԱԹՍ-երի գործածմամբ առանձին մարդկանց ոչնչացումը, որոնք երկրի ղեկավարությանը թվացել են անհարմար և սպառնալիք ներկայացնող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս