Նախարարը ծանոթացել է, ողջունում է, բայց գնահատականներ չի տալիս

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ծանոթացել է նախագահի բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերի բնապահպանական մասերին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանը:

«Նախարարը ծանոթացել է թեկնածուների նախընտրական ծրագրերում առաջ քաշված խնդիրներին և ողջունում է, որ նախագահի թեկնածուները կարևորում են բնապահպանական խնդիրներն իրենց նախընտրական ծրագրերում»,- ասաց Հայկ Հակոբյանը: Նախարարը, սակայն, չի  առանձնացնում թեկնածուներից որևէ մեկի ծրագիրը և դրանց գնահատականներ չի տալիս:

Արամ Հարությունյանի մամուլի քարտուղարը նաև նշեց, որ ցանկության դեպքում՝ նախագահի թեկնածուներն իրենց առաջարկները կարող են ուղարկել  Բնապահպանության նախարարություն. «Նախարարությունը պատրաստ է քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկություն»:

Տեսանյութեր

Լրահոս