Հրայր Թովմասյանը ներողություն է խնդրում

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին ներկայացրեց Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Ցոլակ Հախվերդյանի խնդիրը: Պատգամավորի խոսքով` աֆրիկյան ժանտախտի ժամանակ գյուղացուն պատկանող 176 գլուխ խոզը ենթարկվել է սպանդի, ինչի դիմաց նա պետք է ստանար 2մլն 416 հազար դրամի փոխհատացում: Սակայն մինչ օրս գյուղացին չի ստացել այն: Ն. Փաշինյանի խոսքով`ինքն այդ մասին իմացել է օգոստոսին, իսկ սեպտեմբերին նշյալ խնդրի մասին գրավոր հարցում է ուղարկել Տավուշի մարզպետարանը, որտեղից պատասխանը ստացել է չորս ամիս անց: Պատգամավորի խոսքով՝ նախորդ տարվա նոյեմբերին Ց. Հախվերդյանը մահացել է Երևան-Իջևան ավտոճանապարհին, սակայն նրա ընտանիքը մինչ օրս չի ստացել փոխհատուցումը: Ի պատասխան հարցերին, թե ո՞ր պաշտոնյան է պատասխանատու և ինչո՞ւ չեն տվել փոխհատուցում, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանեց, թե թղթաբանության մեջ նշվել է, որ քաղաքացին հրաժարվել է փոխհատուցումից:  «Երկարատև հիվանդության պատճառով է տվյալ անձը մահացել, և պետք չէ ասել, թե այս պատճառով է, ըստ էության, եղել: Ուշացվել է Ձեր պատասխանը, որի համար ներողություն ենք խնդրում, որովհետև, ըստ էության, մարդկային գործոնն է խնդիրը եղել, այլ բան չի եղել»,- ասաց Հ. Թովմասյանը:

Ի դեպ, չնայած կառավարությունը գրեթե ողջ կազմով ներկա է հարցուպատասխանին, պատգամավորների հարցերին պատասխանում է հիմնականում Հրայր Թովմասյանը:

Տեսանյութեր

Լրահոս