Apple ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է iPad պլանշետ՝ 128 գեգաբայթ հիշողությամբ

Պլանշետը աշխատում է iOS 6.1 օպերացիոն համակարգով, որը թողարկվել է հունվարի 28-ին: Սարքը պատկանում է iPad-ի չորրոդ սերնդին: Այն ունի նույն բնութագրիչները, ինչ 2012 թ. հոկտեմբերի 23-ին ներկայացված պլանշետը:

128 գեգաբայթ հիշողությամբ iPad-ը վաճառքում է հայտնվել փետրվարի 5-ից: Սարքի Wi-fi-ով տարբերակը ԱՄՆ-ում կարժենա 799 դոլար, իսկ Wi-Fի-ով և բջջային մոդուլով տարբերակի արժեքը կլինի 929 դոլար, հաղորդում է Lenta.ru-ն:

Նշենք, որ Apple ընկերությունը iPad սարքավորումները առաջարկում է 2010թ.-ից սկսած: Բոլոր մինչ այսօր ներկայացված պլանշետները ունեին 16, 32 կամ 64 գիգաբայթ հիշողություն:

Տեսանյութեր

Լրահոս