Ռուսաստանի ու Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը թափանցիկ է. Ադրբեջանում ՌԴ դեսպան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համարվում են ինքնիշխան երկրներ, և իրենց հարաբերությունները կառուցում են այնպես, ինչպես անհրաժեշտ են համարում:

Նա հավելել է, որ Ռուսաստանի ու Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը թափանցիկ է, և որ իրենք իրենց բոլոր մատակարարումների հարցում հաշվետու են ՄԱԿ-ին:

Դորոխինի խոսքերով՝ երեկ անցկացվել է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) գծով ռուս-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, որում քննարկվել է Գաբալայից ռուսական սարքավորման դուրս բերման հարցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728