Գերմանացիները ստեղծել են ուղղագրական սխալները մատնացույց անող «խելացի» գրիչ
Yoki-ի փոխանցմամբ՝ գերմանացիները հնարել են «խելացի» գրիչ, որը հետևում է ուղղագրությանը և սխալների հայտնաբերման դեպքում սկսում է բզզալ (վիբրացիա): Մասնագետներն այն ստեղծել են հատուկ նրա համար, որ այն երիտասարդներին օգնի սովորել ճիշտ գրել, սակայն այդ հրաշքից կարող են օգտվել ամեն տարիքի մարդիկ:
Գրիչն աշխատում է երկու ռեժիմով՝ գեղագրական՝ մատնացույց անելով տառերի սխալ ուրվագծերը և ուղղագրական՝ ի հայտ բերելով գրված բառերում սխալները, ինչպես նաև կետադրական նշանները: Գրիչի հեղինակներն են Ֆալկ և Մենդի Վոլսկիները, որոնց այդ քայլին է մղել այն, որ իրենց որդին շարունակ սխալներ է գործել գրել սովորելիս:
Հետագայում այդ գրիչն առավել է կատարելագործվելու և հնարավորություն է ունենալու կապ պահպանել համակարգչի հետ: