
«Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը կայուն բավարար է» (լուսանկարներ)

Այսօր կեսօրին ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն, ով հացադուլի մեջ է գտնվում, վատացել է, և շտապ օգնություն են կանչել: Մեր այցելության պահին Ա. Ղուկասյանը քնած էր: Իսկ Շտապօգնության ավտոմեքենան դեռ չէր գնացել: 168.am-ի հետ զրույցում Շտապօգնության բժիշկ Արսեն Հարությունյանը նշեց, որ Ա. Ղուկասյանի առողջական վիճակը կայուն բավարար է: Հարցին, թե ի՞նչ գանգատներ է նշել Ա. Ղուկասյանը, բժիշկ Հարությունյանը պատասխանեց. «Գանգատներ չի նշում էս պահին: Երբ ես իր մոտ էի, ինքը գանգատներ չի նշել»: Իսկ դիտարկմանը, թե հնարավո՞ր է՝ տեղափոխեն հիվանդանոց, Ա. Հարությունյանը պատասխանեց, որ հնարավոր է, բայց դրա կարիքը չկա, քանի որ Ա. Ղուկասյանի վիճակը կայուն բավարար է: