Բաժիններ՝

Վրացի պատգամավորներին առաջարկել են աշխատել ազգային կոստյումներով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» դաշինքի մեջ մտնող «պահպանողականների» խմբակցությունն առաջարկել է հաստատել խորհրդարանի աշխատանքների կանոնակարգում փոփոխություններ կատարելը, որոնք պատգամավորներին հնարավորություն կտան խորհրդարանի նիստերին մասնակցել ազգային հագուստով և ոչ թե միայն «արձանագրային-գործնական» կոստյումով:

«Պահպանողական» կուսակցության պատգամավոր Բիձինա Գուջաբիձեն արդեն իսկ խորհրդարանին է ներկայացրել համապատասխան օրինագիծը: Նրա խոսքերով՝ ազգային հագուստով պատգամավորները դրանով իսկ ավելի հանրաճանաչ կդարձնեն երկիրը: Նշվում է, որ մյուս պատգամավորները հումորով են վերաբերվել այդ նախաձեռնությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728