
ԱՄՆ պետդեպարտամենտը դրական է համարում ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացի սկսումը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ երկրորդ փոխպետքարտուղար Էրիկ Ռուբինը «դրական» է որակել Ռուսաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի սկսումը՝ գտնելով, որ այդ գործընթացը համապատասխանում է Թբիլիսիի շահերին.
«Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը մտնում է Վրաստանի շահերի մեջ, այդ գործընթացը դրական է, սակայն պահանջում է որոշակի ժամանակ: Մենք արդեն իսկ որոշակի բարելավում ենք նկատել երկու երկրների միջև հարաբերություններում, ինչը մասնավորապես վերաբերում է նախորդ տարի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության շուրջ ձեռք բերված համաձայնությանը, ըստ որի՝ պետք է կարգավորվի Վրաստանի հետ առևտրային հարաբերությունները:
Կարծում եմ, որ կարելի է միաժամանակ վարել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց և դրա հետ մեկտեղ չփոխել սեփական արտաքին քաղաքական ուղղվածությունը: Վրաստանին անհրաժեշտ է թե՛ մեկը, թե՛ մյուսը»: