
Ամերիկացի միլիարդատերը շահել է 5 միլիոն դոլար՝ ապացուցելով, որ օրանգուտանգի որդի չէ

Popcornnews-ի փոխանցմամբ՝ ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը շահել է բավական տարօրինակ վեճը և այժմ դատարանում պահանջում է իր պարգևը: Ջեյ Լենոյի շոուի ժամանակ հաղորդավար Բիլլ Մայերը Դոնալդ Թրամփին խոստացել է 5 միլիոն դոլար, եթե նա իր ծննդյան մասին վկայության օգնությամբ կարողանա ապացուցել, որ չի հանդիսանում «օրանգուտանգի հետ իր մոր սեռական հարաբերությունների արդյունք»:
Թրամփն ու Մայերը գրազ են եկել և թուղթ են ստորագրել, որը նրանց պարտավորեցնում է կատարել վեճի պայմանները: Սակայն այժմ Մայերը հրաժարվում է հատկացնել պարտված գումարները: Թրամփն էլ որոշել է բաց չթողնել այդ հնարավորությունը և դիմել է Լոս Անջելեսի դատարան: Դատական հայցում նշված է, որ գործարարը Մայերին ներկայացրել է մի փաստաթուղթ, որով ապացուցել է, որ իր հայրը մարդ է: