Բաժիններ՝

«Օրենքով գող» Ռովշան Ջանիևի եղբայրը հերքում է ստամբուլյան կլինիկայում եղբոր մահվան մասին լուրը

Life News-ը, վկայակոչելով Ռուսաստանի հատուկ ծառայություններում ունեցած աղբյուրը, հայտնում է, որ այսօր տեղեկատվություն է ստացվել, թե Թուրքիայում սպանվել է «օրենքով գող» Ռովշան Ջանիևը (Ռովշան Լենքորանսկի), որին համարում են հունվարի կեսերին Մոսկվայում իրականացված «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանության պատվիրատու:

Նշվում է, որ Ջանիևի նկատմամբ մահափորձն իրականացվել է 4 օր առաջ, Ստամբուլում: Չնայած «օրենքով գողին» ուղեկցող մեծ թիկնազորին՝ վարձու մարդասպանին հաջողվել է խոցել Ջանիևին: Աղբյուրի պնդմամբ՝ Ջանիևը մահացել է Ստամբուլի կինիկաներից մեկում:

Սակայն Ռովշանի եղբայր Նամիկը Vesti.az-ին տված հարցազրույցի ժամանակ հերքել է եղբոր սպանության մասին լուրը՝ ընդգծելով, որ նա ողջ է և բնակվում է Դուբայում. «Ես ամեն օր հեռախոսազրույց եմ ունենում նրա հետ: Վերջին անգամ ես նրա հետ խոսել եմ այսօր: Ես գիտեմ, թե ով է տարածում այդ տեղեկատվությունը և թե ում է շահավետ դա: Այդ ամենը կեղծիք է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս