Իրանի արտգործնախարարը Մոսկվա կժամանի փետրվարի 11-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին երկօրյա այցով Մոսկվա է ժամանելու փետրվարի 11-ին: Սալեհին Մոսկվայում մասնակցելու է ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստին:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Սաեդ Մահմուդ Ռեզա Սաջադին: Վերջինիս խոսքերով՝ այդ հանձնաժողովի շրջանակներում ռուս և իրանցի մասնագետները քննարկելու են երկու երկրների միջև էներգետիկ, առևտրային, արդյունաբերական, բանկային ոլորտներում ավելի վաղ կնքած երկկողմանի համաձայնագրերի իրագործման հարցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728