
Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը վատացել է

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով, 16 օր է, ԳԱԱ-ի դիմաց հացադուլ է հայտարարել, առավոտյան առողջական խնդիրներ է ունեցել: Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց թեկնածուի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը, Անդրիաս Ղուկասյանն ունեցել է ճնշման անկում: Այժմ թեկնածուն անկողնային ռեժիմ է պահպանում:
«Շտաբի անդամները շուտով կհանդիպեն բժիշկների հետ և կվերցեն արյան անալիզի պատասխանները, որոնք թեկնածուն տվել էր երեկ»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
Մեր հարցին, թե թեկնածուն մտադրություն չունի՞ այսուհետև տեղափոխվել հիվանդանոց կամ գոնե գտնվել բժիշկների 24-ժամյա հսկողության տակ, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ Անդրիաս Ղուկասյանը նման մտադրություն չի հայտնել և շարունակելու է հացադուլը: