Իլհամ Ալիևը Ֆիլիպ Լեֆորի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է Ադրբեջան ժամանած Հարավային Կովկասում ուՎրաստանի ճգնաժամի հարցով ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵՄ-ի ու Ադրբեջանի փոխհարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Նույն օրն Իլհամ Ալիևն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Յան Կուբիշին: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ՄԱԿ-ի կառույցներում Ադրբեջանի գործունեությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728