
Օբաման վերընտրվելուց հետո առաջինն այցելելու է Իսրայել

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պլանավորել է վերընտրվելուց հետո իր առաջին արտասահմանյան այցը կատարելու է Իսրայել, ինչից հետո մտադիր է այցելել Արևմտյան ափ ու Հորդանան:
Օբաման քննարկելու է Սիրիայում ստեղծված իրավիճակն ու Իրանին առնչվող լարված հարաբերությունները: Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին հաստատել է այդ տեղեկատվությունը:
Վերջինիս խոսքերով՝ նախորդ ամիս նախագահ Բարաք Օբաման ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետո, որի ընթացքում կողմերը քննարկել են Օբամայի առաջին իսրայելական այցը: