
Թուրքիայում փորձում են ԱՄՆ դեսպանատան պայթյունի կազմակերպման մեջ գտնել սիրիական հետք

EurasiaNet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում գնալով ավելի ակտիվորեն են ենթադրություններ անում, որ փետրվարի 1-ին Անկարայում ԱՄՆ դեսպանատան մոտ մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունին կարող է մասնակից լինել Սիրիան:
Այդ պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է Թուրքիայում արգելված ձախ ծայրահեղական «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական կուսակցություն-ճակատը» (DHKP/C): Վերջինիս տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյունը կազմակերպվել է որպես բողոքի նշան ոչ վաղ անցյալում թուրք-սիրիական սահմանին Patriot զենիթա-հրթիռային համալիրների ծավալման դեմ:
DHKP/C-ն նաև նոր սպառնալիքներ է հնչեցրել ամերիկյան թիրախների հանդեպ, ինչն ԱՄՆ դեսպանատանն ընդունել են ամենայն լրջությամբ: Թուրքական մամուլն ընդգծում է, որ Patriot-ների տեղակայումը հարուցել է պաշտոնական Դամասկոսի ցասումը, որն էլ կարող էր մասնակից լինել Անկարայում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյունի կազմակերպմանը: