Բաժիններ՝

Ադրբեջանը հետաքրքրված է վրացական արտադրության հետևակի մարտական մեքենաներով

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ադրբբեջանն ու Հյուսիսային Կորեան հետաքրքրություն են ցուցաբերել վրացական արտադրության «Լազիկա» և «Դիդգորի» մարտական մեքենաների գնման նկատմամբ: Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին:

Վերջինիս խոսքերով՝ հետևակի մարտական  այդ մեքենաներով հետաքրքրված են նաև այլ երկրներ: Նա հավելել է, որ հին կառավարությունը ոչինչ չի արել դրանց արտահանման ուղղությամբ և բավարարվել է միայն ներքին շուկայով:

Սեսիաշվիլին ընդգծել է, որ Վրաստանի ՊՆ-ը պլանավորել է արդիականացնել ռազմական տեխնիկա արտադրող «Դելտա» ձեռնարկությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728