
Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում անցկացվելու են ռազմական հատուկ դասընթացներ

Ադրեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երիտասարդության ռազմական նախապատրաստման ապահովման նպատակով պլանավորված է Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում ստեղծել հատուկ դասընթացներ: Այս մասին հայտարարել է Զորահավաքի ու զորակոչի պետական ծառայությունը:
Այս ծրագիրն իրականացվելու է Ադրբեջանի կրթության նախարարության հետ համատեղ: Ծրագրով նախատեսվում է ավելի քան 500 աշակերտների համար հիմնել հատուկ ռազմական դասընթացներ:
Այդ դասընթացներն ամբողջովին հագեցած են լինելու հատուկ դասագրքերով, հակագազերով, ուսումնական նռնակներով, ուսումնական զենքով: Անցկացվելու են հրաձգային զենքի օգտագործմամբ կրակային դասընթացներ: Այս ծրագրում ներառված է նաև Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը: