
Վրաստանում համաներմամբ բանտերից ազատ է արձակվել ավելի քան 5500 բանտարկյալ

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համաներման մասին օրենքով վրացական բանտերը լքածների քանակն արդեն իսկ գերազանցել է 5500-ի սահմանագիծը:
Փետրվարի 3-ի դրությամբ՝ համաներմամբ բանտից արձակվածների քանակը կազմել է 5718 մարդ: Նրանցից 175-ը քաղբանտարկյալներ են, 231-ը՝ կանայք, իսկ 14-ը՝ դեռահասներ: Համաներման մասին օրենքը Վրաստանում ընդունվել է այս տարվա հունվարի 13-ին:
Դրա վրա իր ստորագրությունն է դրել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին: Չնայած երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վետո էր դրել համաներման օրինագծի վրա՝ խորհրդարանում մեծամասնություն կազմող «Վրացական երազանք» դաշինքը կարողացավ հաղթահարել այդ արգելքը: