
Թյուրքալեզու երկրներն արագացնում են համաթյուրքական պատմության գրումը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս Բաքվում անցկացվելու է թյուրքալեզու բոլոր երկրների պատմաբանների մասնակցությամբ միջազգային կոնֆերանս: Այս մասին հայտնել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Յաղուբ Մահմուդովը:
Վերջինիս խոսքերով՝ այդ կոնֆերանսի նպատակը կայանում է համաթյուրքական պատմության ստեղծման աշխատանքների արագացման մեջ: Նա հավելել է, որ Ադրբեջանի միջնակարգ դպրոցնում անցնում են թյուրքական բոլոր կայսրությունների պատմությունը:
Հիշեցնենք, որ ներկա դրությամբ աշխարհում գոյություն ունի 6 թյուրքալեզու պետություն՝ Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Թուրքմենստան և Ուզբեկստան: