
Ադրբեջանում ձերբակալվել է քրեական հեղինակություն «Դիսկո Նարիման»-ը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ձերբակալվել է քրեական հեղինակություն Նարիման Քերիմօղլու Գուրբանալիևը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է «Դիսկո Նարիման» մականվամբ:
Այս մասին հայտնել են իրավապահ մարմինները: Վերջիններս Զաքաթալայի շրջանում իրականացրել են հատուկ գործողություն, որի արդյունքում ձերբակալել են նախկինում դատվածություն ունեցող Նարիմանին: Ձերբակալման ժամանակ նրա տանը և ավտոմեքենայում հայտնաբերվել է թմրանյութ և գազային ատրճանակ:
Նշվում է, որ Նարիմանը վերջին շրջանում Զաքաթալայում վերահսկում էր «գողական օբշչակը» և գումարներ էր ուղարկում ազատազրկման մեջ գտնվող քրեական հեղինակություններին: