Բաժիններ՝

Արտակարգ իրավիճակ Ապարան-Քուչակ ճանապարհին. ձնաբքի պատճառով խցանվել են հարյուրավոր ավտոմեքենաներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 22.00-ի դրությամբ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 70-րդ կմ-ին (Ապարան-Քուչակ ճանապարհահատված) խցանվել են հարյուրավոր ավտոմեքենաներ:

Դեպքի վայրում աշխատում են Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և տարածքային «Ճանշին»-ի աշխատակիցները: Կատարվում ենճանապարհի մաքրման և մշակման աշխատանքներ:

Հրշեջ-փրկարարները 10 քաղաքացու ապահովել են սննդով և հագուստով, տեղափոխել են Ապարանի հրշեջ-փրկարարակն ջոկատ և կրկին վերադարձել դեպքի վայր:

Ժամը 22.30-ի դրությամբ հրշեջ-փրկարարների ուժերով ճանապարհի երթևեկելի հատված է դուրս բերվել 200 ավտոմեքենա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս