Հայկ Կասպարովը մշտական բնակություն կհաստատի Գերմանիայում

Երգիչ Հայկ Կասպարովը պատրաստվում է ընդմիշտ հեռանալ Հայաստանից:  Այս մասին նա հայտնել է ArmStar.am-ին: Նշենք, որ 168.am-ի հետ ունեցած զրույցներից մեկի ընթացքում  երգիչն ասել էր, որ մեկնում է երկրից իր սիրելիի հետ ամուսնանալու նպատակով  և պատրաստվում է մշտական բնակություն հաստատել Գերմանիայի Շվերին քաղաքում: Նշենք, որ այնտեղ է բնակվում նաև երգչի ապագա կինը:

Մեզ հետ զրույցներից մեկի ընթացքում երգիչը նշել էր, որ Հայաստանում չի կարողանում լիովին տրվել իր աշխատանքին, իսկ Գերմանիայում, կարծում է, որ կկարողանա զբաղվել իր մասնագիտությամբ՝ կիբեռնետիկայով, ինչո՞ւ ոչ՝ նաև երգարվեստով: Երգիչը Հայաստանում է կարճ ժամանակով՝ փաստաթղթերը կարգավորելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս