Բաժիններ՝

«Օրենքով գող» Արմեն Կանևսկոյի ազգականը տեղափոխվեց «Նուբարաշեն» ՔԿՀ (լուսանկարներ)

Երեկ` փետրվարի 1-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր, որը նախագահում էր նշված դատարանի դատավոր Տիգրան Պետրոսյանը:
Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` նշված դատարան էր դիմել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մալաթիա- Սեբաստիայի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Աշոտ Օհանյանը, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառի Գեղարքունիքի մարզի Նորադուզ գյուղի բնակիչ 26-ամյա Ռուստամ Սահակյանի նկատմամբ:
Ռ. Սահակյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ. Քր.օր-ի 164 հոդվածի 3-րսդ մասի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) և 258 հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը, որը կատարվել է նախկինում խուլիգանություն կատարած անձի կողմից) հատկանիշներով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը` հունվարի 30-ին Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Սայաթ-Նովա պողոտայից Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք էին տեղափոխել 2 «Մերսեդես G 500» և մեկ «Պրիորա» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք երթևեկում էին շարասյունով, իսկ համարնիշները 77 -777 թվերով էին և տարբեր տառերով:
Երբ ֆոտոլրագրողը ՃՈ տուգանային հրապարակում սկսել է նկարահանումները` Ռ. Սահակյանը իր ընկերոջ հետ սկսել են խոչընդոտել, սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ տալ ֆոտոլրագրողի հասցեին, ասելով, թե` «սա զակազ է, ու լրագրողները զակազ կատարողներ են»: Իսկ երբ ֆոտոլրագրողը հակադարձել է նրանց` նրանք փորձել են հարձակվել, ինչը կանխվել է տեղում գտնվող ՃՈ աշխատակիցների կողմից:

Դատավոր Ս Պետրոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց քննիչի միջնորդությունը և Ռ. Սահակյանը, ով հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի ազգականն է ու նախկինում խուլիգանության համար եղել է դատապարտված` կալանավորվեց և տեղափոխվեց ՀՀ արդարաադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խուզարկությամբ Մալաթիա-Սեբաստիայի բաժնի քննչական խումբը 3 ավտոմեքենաներից մեկում հայտնաբերել է 2 հրազեն և մեկ մահակ: Ոստիկանությունը պարզում է, թե արդյոք հայտնաբերված զենքերն օրինակա՞ն են, թե ոչ:

kan-1 kan-2 kan-3 kan-4 kan-0
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

shamshyan.com

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս