Բաժիններ՝

Չինաստանի հետ ռազմական մրցակցությունը չի համապատասխանում ԱՄՆ շահերին. Ջոզեֆ Բայդեն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Մյունխենում անցկացված անվտանգության վերաբերյալ կոնֆերանսում վստահություն է հայտնել, որ Չինաստանի հետ ռազմական մրցակցությունը, այդ թվում նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ) չի համապատասխանում Վաշինգթոնի շահերին և ընդհակառակը.

«Չինաստանին անհրաժեշտ չէ ԱՄՆ-ի հետ ռազմական մրցակցություն, և մեզ նույնպես պետք չէ այն: Ես կարծում եմ, որ ուղիղ երկխոսության հիման վրա մենք կարող ենք խուսափել հակամարտությունից, և կմնա մաքուր մրցակցություն: Ես կարծում եմ, որ դա լինի առողջ տնտեսական մրցակցություն աճող Չինաստանի հետ: Դա օգտակար կլինի բոլորի համար»:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Սպիտակ տունը հայտարարեց պաշտպանական նոր ռազմավարության իրագործման սկսման մասին, ըստ որի` ամերիկյան բանակը պետք է դառնա ավելի մոբիլ և ժամանակակից, իսկ ԱՄՆ-ի համար առաջնահերթ տարածաշրջաններ են դառնալու ԱԽՏ-ը և Մերձավոր Արևելքը:

Այդ ռազմավարության համապատասխան, Պենտագոնը մտադիր է ընդլայնել ԱԽՏ-ում իր ռմբակոծիչների ու սուզանավերի քանակը: 2012 թվականի հուլիսին Պենտագոնի ղեկավար Լեոն Փանեթան հայտարարեց, որ մինչև 2020 թվականը ամերիկյան ռազմանավերի մոտ 60 տոկոսն ուղարկվելու է տվյալ տարածաշրջան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս